«Տպավորություն է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը լուրջ չեն ընդունում իր իսկ բանակի զինվորները»․ Ս․ Հասրաթյան
![]() 535 Հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ., 00:55 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դատելով հակամարտ զորքերի շփման գծում և գրավյալ հայկական տարածքներում վերջին օրերին տեղ գտնող զարգացումներից (կրակոցներ Շուշիում, խաչքար-հուշարձանի տապալում Առաքյուլ գյուղում, իսկ այսօր արդեն հրազենային վիրավորում արևելյան սահմանահատվածում), տպավորություն է ստեղծվում, որ Արցախյան հիմնահարցը վերջնականապես լուծված լինելու մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունը լուրջ չեն ընդունում ոչ միայն հայկական կողմն ու միջազգային հանրությունը՝ հանձին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այլ նաև իր իսկ բանակի զինվորները (հակառակ դեպքում՝ չէին կրակի): Հաշվի առնելով արդեն ավանդական դարձած հակառակորդի պահվածքն ու ձեռքբերված պայմանավորվածությունների հանդեպ նրա որդեգրած ոչ կառուցողական վերաբերմունքը, մեր պաշտոնական տեղեկատվության ներկայացուցիչների համար օրապահանջ խնդիր է ցանկացած նման միջադեպի արձագանքել անհապաղ և տարածել բոլոր մակարդակներով: Այսօր, քան երբևէ, մեզ անհրաժեշտ է ունենալ գրագետ ու նպատակասլաց գործող տեղեկատվական համակարգ, որն իր աշխատանքները պետք է իրականացնի փաստարկված և առավելագույնս օպերատիվ: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
