Պարզեցվել է վիրավորում ստացած զինծառայողների և քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելու կարգը
![]() 348 Հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ., 18:15 2020թ․ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներն ու քաղաքացիական անձինք այսուհետ աջակցող միջոցներ կստանան անկախ որևէ սոցիալական խմբում ներառված լինելու հանգամանքից: Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Գործող կարգավորման համաձայն՝ վիրավորում ստացած զինծառայողներին և քաղաքացիական անձանց աջակցող սարքեր տրամադրելու համար պարտադիր էր հաշմանդամության խումբ ունենալը, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված լինելը և որոշ այլ պահանջների բավարարելը։ Հաշվի առնելով այն, որ հաշմանդամության խմբի սահմանման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված, իսկ որոշ դեպքերում աջակցող միջոցն անհրաժեշտ է հենց բուժման ընթացքում՝ առաջարկվող ընթացակարգը հնարավորություն է տալիս միայն կարիքների գնահատման միջոցով տրամադրել օժանդակ սարքեր։ Նոր որոշմամբ՝ հնարավոր կլինի կարիքին համապատասխան ծառայությունները տրամադրել առավել հասցեական և ժամանակին։ Եթե զինծառայողներն ու քաղաքացիական անձինք բուժում են ստանում հոսպիտալներում, այլ բժշկական հաստատություններում կամ առողջական վիճակով պայմանավորված չեն կարող ներկայանալ Բուժատեխնիկական հանձնաժողով, ապա զինծառայողների և քաղաքացիական անձանց դիմումի հիման վրա, հնգօրյա ժամկետում հանձնաժողովն է այցելում անձի գտնվելու վայր, անցկացնում բժշկասոցիալական փորձաքննությունը։ Ի դեպ, վնասվածք ստացած զինծառայողներն աջակցող միջոցների ձեռքբերմանն անհրաժեշտ պետական հավաստագրեր ստանալու համար անձնագրի կամ նույնականացման քարտի փոխարեն այսուհետ կարող են ներկայացնել նաև անձը հաստատող այլ փաստաթուղթ։ Վնասվածք ստացած զինծառայողներն, ովքեր ունեն հաշմանդամության համար հիմք հանդիսացող խնդիրներ, կարող են բժշկասոցիալական փորձաքննություն անցնել զինվորական գրքույկի և հանրային ծառայությունների համարանիշի հիման վրա, աջակցող միջոցներ կարող են ստանալ՝ ներկայացնելով նաև զինվորական գրքույկ։ |

«Սուտ խոսելու մեջ արդեն «միջազգային վարպետի» մակարդակի է»․ Արսեն Նիկողոսյան
8201:06
«Ալիևը հաստատ ծիծաղից թուլացել է». Վահե Սարգսյան
9700:48
«Դեռ քանի-քանի հարձակումներ են սպասվում ՀՀ քաղաքացուն՝ պարզ չէ»․ Նարինե Դիլբարյան
11700:18
Ռուսական РЕН ТВ-ն հեգնում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
13400:12
«Իրենց կարելի է ամեն ինչ՝ թքել, հայհոյել, անվանարկել․․․, մնացյալներին՝ ոչինչ»․ Նարեկ Գալստյան
13800:06
«Կալանավորման որոշումը դատարանից դուրս է կայացվել․ սա ցուցադրություն է»․ Վարդան Հարությունյան
118Երեկ, 23:48
Մեկ օր ջուր չի լինի Մեծամորում
140Երեկ, 22:54
«Բազմաթիվ տղաներ ցույց են տալիս, թե որքան եղկելի դավաճան եք դուք և որքան հզոր ներուժ ունի մեր ազգը»․ Սաթիկ Սեյրանյան
150Երեկ, 22:42
