Պայթյուն՝ Սյունիքի մարզում. 2 փրկարար վնասվածքներ են ստացել

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Որոնողական աշխատանքների ընթացքում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում.
Մեղրիի տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում պատերազմի օրերին անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքներ կատարելու ժամանակ ականի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության փ/ծ կապիտան Արտյոմ Իգնատի Շահնազարյանը և ավագ հրշեջ փ/ծ ենթասպա Արամ Սերգեյի Նավասարդյանը տարբեր աստիճանների վիրավորում են ստացել:
Տուժածներն առաջին բուժօգնությունը ստացել են Մեղրու բժշկական կենտրոնում, այնուհետև նրանց տեղափոխել են Կապանի հիվանդանոց:
Ավելացնենք, որ փրկարար-որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ՀՀ ԱԻՆ մեր գործընկերները»:

Արաբկիրի տներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել է
4823:24
Ավտովթար՝ Գայի պողոտայում․ 2 վիրավորներն անչափահասներ են
6721:12
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է Սև ծովում նավի վրա ԱԹՍ-ի հարձակման մասին
17417:52
Լոս Անջելեսում հայտնաբերվել են հայկական ընտանիքի չորս անդամների մարմինները (տեսանյութ)
20113:09
Դալասի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր (տեսանյութ)
21511:26
«Իրանի ԶՈՒ-ն նախազգուշական կրակ է բացել չորս նավերի ուղղությամբ»․ #Mehr
24909:15
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
149Երեկ, 15:42
Քենիայի աղջիկների դպրոցում բռնկված հրդեհի հետևանքով է 16 աշակերտուհի է զոհվել
318Երեկ, 14:04