Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Իհարկե, Շուշին հայկական է». Արարատ Միրզոյան

«Իհարկե, Շուշին հայկական է». Արարատ Միրզոյան
397
Ուրբաթ, 22 հունվարի, 2021 թ., 19:15

Այսօր՝ ԲԴԽ անդամների ընտրության քվեարկության ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հարցերն անպատասխան թողեց կամ տվեց հակիրճ պատասխաններ։
Լրագրողի դիտարկմանը, որ նրա հասցեին հնչել է գործակալ լինելու մասին մեղադրանք, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ այդ հարցով ինքն արդեն խոսել է։ Ճշգրտող հարցին, թե ֆեյսբուքյան պատասխանը բավարա՞ր է համարում, Միրզոյանը ոչինչ չասաց։ Ի պատասխան մյուս հարցին, թե Միրզոյանը Շուշին հայկական է համարում, վերջինը պատասխանեց՝ իհարկե։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Իհարկե, Շուշին հայկական է». Արարատ Միրզոյան