«Փաշինյանը քրեական գործ է նախապատրաստում Մարությանի դեմ»․ Թեհմինա Վարդանյան

Այս օրերին հաճախ է խոսվում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և Փաշինյանի լարված հարաբերությունների մասին, որ նրանք չեն շփվում, նաև դա է պատճառր, որ Հայկ Մարությանը տարին կլոր արձակուրդում է, չի ցանկանում աշխատանքի գնալ: Երկու օր առաջ, սակայն, Մարությանը հայտնվել է քաղաքապետարանում՝ վերադառնալով հերթական արձակուրդից, և անգամ գործակարգավարականի նիստ է անցկացրել: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրել էր, թե դիսպետչերականի ժամանակ Մարությանն իր և Փաշինյանի լարված հարաբերությունների թեմայով այսպիսի արտահայտություն է թույլ տվել, որ «այդ խոսացողներին պետք է գցենք գազանանոցում՝ էշերի վանդակը»:
Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը երեկ «Հրապարակի» տաղավարում, անդրադառնալով այս թեմային, նախ ասաց, որ այդ խոսակցությունները շատ վաղուց են պտտվում, և տարբեր միջավայրերում Մարությանը բավականին կոշտ է արտահայտվում Փաշինյանի հասցեին, բացի այդ, լարված են նաև Մարությանի ու ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հարաբերություները, և երբ ռազմական դրությունն ավարտվի, հնարավոր է՝ խմբակցությունը նաև անվստահություն հայտնի Մարությանին և նրան փոխարինի Արմեն Կոտոլյանով:
Եվ այն, ինչ այսօր կատարվում է Երևանի ավագանու իշխանական խմբակցությունում Մարությանի դեմ, ըստ Վարդանյանի, հենց Նիկոլ Փաշինյանի անձնական նախաձեռնությամբ ու հրահրմամբ է: Թեհմինա Վարդանյանը մեկ այլ տեղեկություն էլ հայտնեց, որը մեզ համար նորություն էր: Խոսքը վերաբերում է բաղաքապետարանի կողմից ռուսական «Գազել» մակնիշի քաղաքային միկրոավտոբուսների գնման գործարքին:
«Կա խոսակցություն, մասնավորապես, վերջին գնման հետ կապված, որ այդ հարյուր՝ իրենց մեկնաբանմամբ, միկրոավտոբուսները, որ, իրականում, բառի բուն իմաստով «գազելներ» են՝ թե՛ նստատեղերի քանակով, թե՛ մակնիշով, այդ «գազելների» գնման մեջ առերեւույթ կա լրջագույն հանցագործություն, և պտտվում է խոսակցություն, որ շուրջ 50 տոկոս ատկատ կա, որից և օգտվել է Մարությանը»,- ասաց Թեհմինա Վարդանյանը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
8901:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
9900:24
«Եթե ադրբեջանցին պատասխանատվության չենթարկվի, ապա ՀՀ-ն չի ընդունում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման կա»․ Ստեփան Դանիելյան
9300:18
«Հաջի՛և, ՀՀ-ում բոլորը Նիկոլ չեն, կան ազգային արժանապատվություն ունեցողներ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
10100:06
«Կապիտուլյացիոն խաղաղությունը թղթե տնակ է, որն ամեն ժամ կարող է բռնկվել»․ Միհրան Հակոբյան
71Երեկ, 23:42
«Սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ»․ Հրայր Կամենդատյան
88Երեկ, 23:12
«Արցախը փրկօղակ էր, որի տարածքն ապահովում էր ՀՀ անվտանգությունը»․ Վարդան Ոսկանյան
84Երեկ, 22:36
«Սարերում հո ցանկապատ չե՞ն դնելու, գյուղերում պետք է շուն պահեն, թշնամու մոտենալը զգուշացնի»․ Արմենակ Մարկոսյան
85Երեկ, 22:18