Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ո՞վ է ստում՝ նախարա՞րը, թե՞ պատգամավորը». Գագիկ Համբարյան

«Ո՞վ է ստում՝ նախարա՞րը, թե՞ պատգամավորը». Գագիկ Համբարյան
250
Չորեքշաբթի, 27 հունվարի, 2021 թ., 14:20

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շիրակի մարզպետի պաշտոնի շուրջ տեղի ունեցած գործընթացները ևս մեկ անգամ ապացուցեցին այս իշխանությունների ստախոսությունը և անկազմակերպվածությունը, երբ նույն թիմում գտնվողները տեղյակ չեն մեկը մյուսից...
Երեկ Շիրակի նորանշանակ մարզպետին ներկայացնելու համար Գյումրի էր ժամանել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը...
Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, թե ում առաջարկել են Շիրակի մարզպետի պաշտոնը, բոլորը հրաժարվել են, Պապիկյանը պատասխանեց. «Միակ առաջարկը, որ եղել է, դա պարոն Հովհաննես Հարությունյանն է, ով, ինչպես նշեցի, չի մերժել առաջարկը»:
Սակայն, ընդամենը մի քանի օր առաջ լրատվամիջոցներից մեկը հաղորդեց, որ Շիրակի մարզից ընտրված իշխանական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հաստատել է լուրը, որ նա էլ է ստացել մարզպետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը, սակայն մերժել է ՝ ասելով, որ «իրեն ավելի օգտակար և ճիշտ գտնում է օրենսդիր մարմնում»:
Ստացվում ՝ կա՛մ Պապիկյանն է ստում, կա՛մ Բաղդասարյանը...
Այստեղ ամենախնդրահարույցը՝ իշխանական թիմում մեկը մյուսից անտեղյակությունն է, երբ այս պարագայում նախարարը չգիտի, թե նույն թեմայի վերաբերյալ ինչ է ասել իրենց պատգամավորը ու ընկնում է ծուղակը...
Այս իշխանությունները մի մարզպետի պաշտոնի շուրջ չեն կարող միակարծիք հանդես գալ, էլ ուր մնաց ավելի լուրջ հարցերի վերաբերյալ...»: