Չորեքշաբթի, 02 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Փարիզում Սեն գետը դուրս է եկել հունից

Փարիզում Սեն գետը դուրս է եկել հունից
854
Երկուշաբթի, 01 փետրվարի, 2021 թ., 19:45

Փարիզում Սեն գետի ջրի մակարդակն անձրևների պատճառով բարձրացել է, դրա հետևանքով մի շարք նավամատույցներ փակ են, հաղորդել է РИА Новости-ի թղթակիցը:

Փարիզի քաղաքապետարանը հայտնում է, որ փետրվարի 1-ին գետի ջրի մակարդակը հասել է մոտ 4 մետրի: Կանխատեսվում է, որ ջրի մակարդակը կբարձրանա նաև առաջիկա օրերին։
«Հեղեղման սպառնալիքի պատճառով Փարիզում հայտարարվել է վտանգի դեղին մակարդակ, որը զգալի վնաս չի պատճառում, սակայն առանձնակի զգոնություն է պահանջում»,-ասված է Փարիզի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
2018 թվականի հունվարին Սենի ջրի մակարդակը բարձրացել է մինչև 5,88 մետրի, իսկ 1910 թվականի հունվարի ջրհեղեղի ժամանակ՝ 8,62 մետրի: