Արայիկ Հարությունյանն ուզում է «թռնել» հեղափոխական լիդերի նավից․ «Հրապարակ»
![]() 538 Չորեքշաբթի, 03 փետրվարի, 2021 թ., 09:05 «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում խոսում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ վերջին շրջանի մոսկովյան հաճախակի այցերը մի նպատակ ունեն՝ ամրապնդել սեփական իշխանությունը և տարանջատվել Նիկոլ Փաշինյանից։ Նա, ըստ լավատեղյակների, գիտակցում է, որ Փաշինյանի իշխանության վախճանը մոտ է, և նախապես ուզում է ապահովագրել իրեն, «թռնել» հեղափոխական լիդերի նավից, որում հայտնվել էր 2018-ին՝ կրկին «թռնելով» նախկինների ճամբարից։ Ռուսաստանում, ըստ մեր աղբյուրի, արդեն հասկացել են, որ ուղիղ կարող են աշխատել Արցախի հետ, և Արցախը Ռուսաստանին դե ֆակտո միացնելու ճանապարհային քարտեզն արդեն մշակել են, այդ թվում՝ արցախցիներին ռուսական անձնագրեր տալու, Արցախի հետ տրանսպորտային հաղորդակցության ուղիների, մատակարարման, վերակառուցման և այլ հարցեր ևս։ Սա ձեռնտու է նաև Արցախի նախագահին, ով հույս ունի դառնալ Ռուսաստանի համար ավելի վստահելի պարտնյոր, քան Փաշինյանն է, և իր պաշտոնավարումը երկարաձգել Ռուսաստանի միջոցով։ Ինչ վերաբերում է Արցախի ՊԲ-ն լուծարելու մասին լուրերին, ապա Արցախում գիտեն ընդամենը, որ ՊԲ-ն վերանվանվելու է․ գուցե ինքնապաշտպանական կամ սահմանապահ զորքեր կոչվեն, սակայն գործառույթը նույնն է մնալու»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
12403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
192Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
253Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
311Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
241Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
184Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
320Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
363Երեկ, 16:09
