Մարությանը նոր խնդիր է ստեղծել բնակիչների համար․ «Ժողովուրդ»
![]() 207 Չորեքշաբթի, 03 փետրվարի, 2021 թ., 09:35 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի նորակառույց շենքերից մեկի («Բոքոնիկ» սուպերմարկետի հարևանությամբ) մի քանի տասնյակ բնակարանատերեր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անպարտաճանաչ և ոչ բարեխիղճ պահվածքի պատճառով հայտնվել են անելանելի դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը դժգոհություններ ստացավ այն մասին, որ քաղաքապետ Մարությանը չի բարեհաճում աշխատանքի ներկայանալ և իր ստորագրությունը դնել շենքի ավարտական ակտի վրա, ըստ որի՝ շենքի բնակիչները կարող են դառնալ «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժանորդ, ապա տեղափոխվել իրենց նոր բնակարաններ՝ ապրելու։ Բնակարանատերերն արդեն մի քանի շաբաթ է, ինչ սպասում են, թե երբ է Մարությանն ի վերջո բարեհաճելու կատարել աշխատանքային իր պարտականությունները, որպեսզի տեղափոխվեն իրենց նոր բնակարաններ։ Նկատենք, որ նման անլուրջ և անպատասխանատու գործելաոճի համար Մարությանը երբևէ չի պատժվել, այնինչ իր այս պահվածքի պատճառով տուժում են հասարակ քաղաքացիները։ Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը չդիմեց քաղաքապետարան պարզաբանում ստանալու համար, քանի որ նախապես տեղեկացված էր, որ իր բանավոր հարցումները չեն մեկնաբանվելու ինքնագոհ խոսնակի կողմից: Ասել է թե՝ այդպես էլ չի ստացվում հայության մայրաքաղաքի քաղաքապետի պահվածքի մասին պարզաբանումներ և բացատրություններ ստանալ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
