«Այդ ընտրությամբ Կարսն էլ հայկական չէ». Նարինե Դիլբարյան
![]() 290 Չորեքշաբթի, 03 փետրվարի, 2021 թ., 17:15 «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սույն փաշինյանական ԱԺ-ն, «հանդուժողականության» անկրկնելի դրսևորմամբ, մի քանի անգամ խոսնակ Միրզոյանի նյարդային ընդհատումներով, «ժամանակն ավարտվել է, ամփոփեք»..., լսեց Գոռ Գևորգյանի հռետորական կոչ-հորդորը՝ «Ո՞ւր եք գնում, տղե՛րք»: Անկեղծ պարզ է, թե ուր են գնում փաշինյանի քայլի պատգամավորները, հստակ է, դա իրենց աներկբա ընտրությունն է, այդ ընտրությամբ Կարսն էլ հայկական չէ՝ իր նախընտրելի ժամանակի ազգաբնակչությամբ, Շուշին էլ, Արցախի (իրենք այս բառը չեն արտաբերում, միմիայն Ղարաբաղ, որ թուրքադրբեջանական ականջին հաճո լինի) պատկանելությունը, պատերազմի մեղավորը կարևոր չեն, իրենք առաջ են գնում, բեղլոյանական «առաջ»-ը պետականության կորուստն է, անծագում, անհայրենիք գոյությունն ու ուծացումը, նրանք, իհարկե, չեն հասկանում, որ պետականության կորուստը կնշանակի իրենց նմանների պատգամավոր չլինելը, և նրանք չեն բարբառի այլևս միջազգային վեհաժողովներում իրենց բաց հասարակության և ապազգայնության «մարգարիտներով», իրենց գործն արդեն ավարտում են, շուտով կլինեն այնտեղ, ուր հարկն է կամ որտեղից եկել են, բայց մենք ինչո՞ւ պետք է խամաճիկների հետ ջախջախենք վերջնականապես հայկական քաղաքակրթության առաքելությունը՝ ի սպաս ադրբեջանաթուրքական երազի.... Հայի գաղափարական, գոյութենական թշնամին թուրքը չէ, ինքն է՝ իրեն նոր հայ համարողը»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
