ԱՀԿ-ի փորձագետը կասկածում է, որ կորոնավիրուսն առաջացել է Ուհանի շուկայում

Բոլոր նախապայմանները կան ենթադրելու, որ COVID-19-ը տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի ծովամթերքի շուկայում, սակայն դա չի նշանակում, որ վիրուսը ծագել է հենց այնտեղ, РИА Новости-ին հայտնել է ԱՀԿ խմբի փորձագետ Վլադիմիր Դեդկովը:
«Մենք եղել ենք շուկայում։ Ես շատ լավ ծանոթ չեմ Չինաստանի սանիտարական կանոններին, սակայն տեսնելով այն՝ կարող եմ ասել, որ շուկան շատ հեռու է կատարելությունից․․․ Փաստ չէ, որ վիրուսն այնտեղ է առաջացել, ոչ մի ապացույց չկա։ Գուցե այլ տեղում է վիրուսը հայտնվել, բայց տեսականորեն այնտեղ բոլոր պայմանները կան վիրուսի տարածման համար»,- պատմել է Դեդկովը։
Նա նշել է, որ շուկան այլևս այն վիճակում չէ, որում եղել է, այժմ այն փակ է, քանդվում է։ Սակայն կարելի է անել հետևյալ եզրակացությունը․ «Շուկան փոքր է, նեղ․․․ բնական է, որ այնտեղ ամեն ինչ կարող էր տեղի ունենալ։ Վարակի տարածման բոլոր պայմանները կան, երբ սանիտարական նորմերը չեն պահպանվում»,- ընդգծել է փորձագետը։
Ներկայում Չինաստանում է գտնվում ԱՀԿ-ի փորձագետների միջազգային խումբը, որն զբաղվում է COVID-19-ի ծագման պարզաբանմամբ:

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
17301:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
310Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
174Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
210Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
67430.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
65830.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
77428.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
79128.10.2026, 09:00