Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Ամերիկացի միլիարդատերը գնել է «Լուկօյլի» ակտիվներն Ադրբեջանում

Ամերիկացի միլիարդատերը գնել է «Լուկօյլի» ակտիվներն Ադրբեջանում
54
Այսօր, 22:37

Ամերիկացի գործարար Թոդ Բոուլին համաձայնագիր է ստորագրել պատժամիջոցների տակ գտնվող ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերության հետ՝ վերջինիս միջազգային ակտիվների վաճառքի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ակտիվները կստանա կոնսորցիումը, որի կազմում, բացի անձամբ Բոուլիի կառույցներից, ընդգրկված են Xtellus Partners ներդրումային բանկը, ԱՄԷ-ում տեղակայված Catena Investment Holding ընկերությունը, ինչպես նաև Միջազգային ֆինանսական զարգացման կորպորացիան (DFC)՝ ներդրումային գործակալություն, որն ուղղակիորեն վերահսկվում է ԱՄՆ իշխանությունների կողմից։
Գործի ընթացքին ծանոթ Reuters-ի աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կուսումնասիրի գործարքը՝ երկրի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների առկայությունը ստուգելու նպատակով։ Ամերիկյան ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել «Լուկօյլի» դեմ 2025 թվականի հոկտեմբերին։ Ըստ Բոուլիի և ամերիկյան իշխանությունների ներկայացուցչի՝ գործարքի հաստատման դեպքում Վաշինգթոնը կկարողանա մասնաբաժին ստանալ ապագա շահույթից։ «Էներգետիկ ենթակառուցվածքների ռազմավարական օբյեկտների փոխանցումն ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների ձեռքը ներկայիս վարչակազմի քաղաքականության առանցքային առաջնահերթությունն է»,- Reuters գործակալությանը հայտնել է DFC-ի ներկայացուցիչը։
«Լուկօյլի» միջազգային պորտֆելը, որը ներառում է ակտիվներ 11 երկրում՝ օրական շուրջ 350 հազար բարել նավթի արդյունահանման ծավալով (այդ թվում՝ խոշոր հանքավայրեր Ադրբեջանում և Ղազախստանում), գնահատվում է մոտ 16 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնել են գործարքի պայմաններին ծանոթ երկու աղբյուրներ։ Այդ պորտֆելում ներառված են նաև նավթավերամշակման գործարաններ Նիդերլանդներում, Բուլղարիայում և Ռումինիայում, ինչպես նաև ավտոլցակայանների ընդարձակ ցանց (այդ թվում՝ ԱՄՆ-ում)։