Չորեքշաբթի, 02 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Վորոնեժում տղամարդը պատուհանից ընկել է մանկասայլակի վրա. երկուսն էլ մահացել են

Վորոնեժում տղամարդը պատուհանից ընկել է մանկասայլակի վրա. երկուսն էլ մահացել են
1736
Ուրբաթ, 05 փետրվարի, 2021 թ., 11:10

Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում «Звездный» բնակելի համալիրում ողբերգություն է տեղի ունեցել. 17-րդ հարկի պատուհանից տղամարդն ընկել է երեխայի մանկասայլակի վրա: Տղամարդն ու երեխան մահացել են։ Այս մասին հաղորդում է Вести Воронеж-ը։

Տեղում աշխատել են շտապօգնության և վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցները։ Ականատեսների տվյալներով՝ մայրը սայլակով քայլելիս է եղել, երբ հանկարծ բարձրությունից տղամարդը ցած է ընկել։
Տեղի բնակիչները Вести Воронеж-ի հետ զրույցում հայտնել են, որ մահացած փոքրիկն 5 ամսական է եղել, նա ընտանիքի միակ երեխան է: Երեխայի մորը հանգստացնող են ներարկել, նա շոկի մեջ է:
Մահացած տղամարդը մոտ 30 տարեկան է, հարևանների խոսքով՝ բնակվել է վերջին հարկում գտնվող բնակարանում։

Վորոնեժում տղամարդը պատուհանից ընկել է մանկասայլակի վրա. երկուսն էլ մահացել են