«Երկու ստրկամիտ ոստիկան հետապնդում էին մի աղջկա»․ Գևորգ Պետրոսյան
![]() 261 Ուրբաթ, 05 փետրվարի, 2021 թ., 15:20 Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գնահատելով ոստիկանության գործողությունները, նշեց, որ միշտ հարգանք է տածել ոստիկանության նկատմամբ, բայց վերջին շրջանում քաղաքացիների նկատմամբ նրանց կողմից իրականացվող անհամաչափ գործողությունները «ստիպում են իրեն նահանջել այդ հարգանքից»։ «Երեկ չէ առաջին օրն անցնում եմ Ազգային ժողովի դարպասների մոտով։ Երկու ստրկամիտ համազգեստավոր, ես այդպես եմ համարում կամակատար ոստիկաններին, երկու երիտասարդ աղջկա կանգնեցրել են, ինչ է թե՝ էդ աղջիկը ցուցանակը մի տեղից հանել էր, տարել-դրել էր մյուս տեղը, ու հետապնդում են՝ թե հլը կանգնեք, եկեք էստեղ․․․։ Ասում եմ՝ տղա ջան, ընկեր ջան, ի՞նչ է եղել։ Ասում է՝ ոստիկանությունը մեզ հանձնարարել է նման դեպքերի հանդեպ ուշադիր լինենք։ Ի՞նչ դեպք, ասում եմ․ ասում ա՝ մեր ծառայությունն ա մեզ թելադրում։ Արա՛, ա՛յ տղա, դու խաբար չե՞ս ինչին ես ծառայում։ Դու ոստիկան ես ոչ բարով, դու ոստիկանության ծառայող ես, երդում ես տվել։ Երդում ես տվել ո՞ւմ ծառայես՝ Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ ՀՀ շահերին»,- նկատեց Գ․ Պետրոսյանը։ «Այ, եթե մենք ոստիկանությունը մաքրենք ստրկամիտներից, Նիկոլ Փաշինյանը, որպես դուխուվ տղա, չի կարող պախկվի ոստիկանության հետևում»,- վստահեցրեց պատգամավորը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
