Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել». Ալեքսանդր Կոչուբաև

«Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել». Ալեքսանդր Կոչուբաև
306
Ուրբաթ, 05 փետրվարի, 2021 թ., 18:40

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել
Բոլորդ հիշում եք, տեսել եք վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 16-ի հրապարակած տեսանյութը, որտեղ ներկայացված են Արցախի հողերի առուծախի գիշերը ՀՀ կառավարության շենքում տեղի ունեցած ժողովրդական հուզումները։
Խնդիրը կայանում է նրանում, որ տիկին Գևորգյանի հրապարակած տեսանյութը նոյեմբերի 11-ին եղել է առգրավված ԱԱԾ-ի կողմից։ Նշված փաստի շուրջ հարցաքննվելու միջնրոդություն էի ներկայացրել ԱԱԾ ու գիտեք ի՞նչ պատասխան եմ ստացել՝ ասում են հա ոչինչ, որ նախաքննական գաղտնիքի արտահոսք է եղել ու՞մ իրավունքն է խախտվել որ։ Համարելով սա իրավական ցինիզմ՝ ներկայացրել եմ հանցագործության մասին հաղորդում։ Հետամուտ եմ լինելու, որպեսզի քրեական գործը հարուցվի և բոլոր մեղավրոները կանչվեն պատասխանատվության»: