ԱԺ նախագահը չի հետևում կանոնակարգին. քննիչ հանձնաժողովը՝ տապալված. «Ժողովուրդ»
![]() 260 Շաբաթ, 06 փետրվարի, 2021 թ., 10:05 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռ 2020 թվականի աշնանը պետք է խորհրդարանում ներկայացվեր 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, սակայն մինչև այժմ այն չկա, և ստացվում է՝ հանձնաժողովը և՛ դե ֆակտո, և՛ դե յուրե ոչ միայն գոյություն չունի, այլև անիմաստ աշխատանքով է զբաղված եղել: Նախ՝ նշենք՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 2019 թվականի մայիսի 31-ին վեց ամիս ժամկետով: Ապա արդեն դեկտեմբերի 10-ին, միաձայն քվեարկությամբ, երկարացվեց քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը, քանի որ գործունեության ժամկետն ավարտվել էր, սակայն հանձնաժողովը չէր ավարտել աշխատանքները։ Իսկ, ահա, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 20-րդ հոդվածի համաձայն. «Քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը մինչեւ վեց ամիս է, որը կարող է մեկ անգամ հանձնաժողովի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ երկարաձգվել մինչև վեց ամսով»: Նույն «ԱԺ կանոնակարգ» օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի լիազորությունները ավարտվում են՝ Սա էլ իր հերթին ենթադրում է, որ քննիչ հանձնաժողովի լիազորությունները վաղուց ավարտված են, սակայն զեկույցն այդպես էլ չկա։ Մինչդեռ «ԱԺ կանոնակարգ» օրենքի հոդված 25-ը հստակ սահմանում է, թե ինչպես պետք է ներկայացվի զեկույցը. «Քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաև դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները», ապա՝ «Զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
