Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը գործընթաց է սկսում

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը գործընթաց է սկսում
221
Շաբաթ, 06 փետրվարի, 2021 թ., 18:50

Ազգային֊ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել

«Ազգային֊ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը սկսում է հանուն Վահան Բադասյանի ազատության բողոքի գործընթաց։
Հաշվի առնելով, որ արդեն կա երկուշաբթի՝ փետրվարի 8֊ին, ժամը 13։00֊ին, Գլխավոր դատախազության շենքի մոտ Վահան Բադասյանին ազատ արձակելու պահանջով պիկետ անելու նախաձեռնություն, բոլորին կոչ ենք անում նշված ժամին հավաքվել դատախազության մոտ։
Ազգային֊ժողովրդավարական ուժերին ու գործիչներին հորդորում ենք միասնաբար հանդես գալ բողոքի համատեղ գործողություններով և ռեժիմին պարտադրել ազատ արձակել Վահան Բադասյանին։
Բոլորիս պարտքն է բացառել Հաց Բերողի տանջասպանության կրկնությունը»,- ասված է հայտարարության մեջ: