Ռուսաստանն ու Թուրքիան բանակցում են «Սպուտնիկ V»-ի համատեղ արտադրության շուրջ

Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը (RDIF) շարունակում է բանակցությունները թուրք գործընկերների հետ՝ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության շուրջ, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել Է Անկարայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը:
Նշվում է, որ հիմնադրամը թուրք արտադրողի հետ համաձայնագիր է ստորագրել՝ Թուրքիայում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի արտադրության մասին և սկսել է տեխնոլոգիաների փոխանցումը:
Թուրքական VisCoran դեղագործական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Օզթյուրք Օրանը հայտնել է, որ Թուրքիայում մտադիր են կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրություն սկսել՝ ինչպես սեփական կարիքների, այնպես էլ արտահանման համար:
«RDIF-ը որոշակի համաձայնագրեր ունի թուրք գործընկերների հետ: Այստեղ պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր երկիր, այդ թվում նաև Թուրքիան, ունի իր օրենսդրությունը, որը կարգավորում է դեղերի, հատկապես՝ արտասահմանում արտադրվող դեղերի ներմուծման և օգտագործման պաշտոնական գրանցման կարգը: Սա կարևոր է նաև այն պատճառով, որ Թուրքիայում դիտարկվում է «Սպուտնի V» պատվաստանյութի համատեղ արտադրության հնարավորությունը: Այսպիսով, համապատասխան աշխատանքներ են տարվում, բանակցությունները շարունակվում են»,- ասել է գործակալության աղբյուրը:

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
16401:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
298Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
167Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
203Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
67130.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
65530.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
77128.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
78828.10.2026, 09:00