Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետները քննարկել են համատեղ աշխատանքի ընթացքը

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետները քննարկել են համատեղ աշխատանքի ընթացքը
184
Ուրբաթ, 12 փետրվարի, 2021 թ., 18:30

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը 2021թ. փետրվարի 12-ին տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ նիստը: Հայտնում են ՀՀ Կառավարությունից:
Նիստի ընթացքում քննարկվել է համատեղ աշխատանքի ընթացքը, որը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի հայտարարության 2, 3, 4 կետերի իրականացումից: Համաձայնեցվել է հետագա աշխատանքի ժամանակացույցը:
Հիշեցնենք, որ փոխվարչապետների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 30-ին: