«Երբ լինեն արտահերթ ընտրություններ ԲՀԿ-ն գնալու է մենակ, առանց որևէ դաշինքի». Գագիկ Ծառուկյան
![]() 242 Ուրբաթ, 12 փետրվարի, 2021 թ., 20:00 Արտահերթ ընտրությունների թեման արդեն փա՞կ է և չի կարող լինե՞լ գոնե 2021-ի ընթացքում։ «Հրապարակի» այս հարցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Ոչ մի փակ բա չկա, բայց ասենք թե՝ հիմնականում, եղել է հանդիպում, Փաշինյանի հետ, Ազգային ժողովում, հարցադրումը եղել է, որ ինքը պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Կազմակերպի, անցկացնի, և հրավիրել էր քննարկելու։ Մեր հանդիպումը կարճ ա եղել, բոլորը գիտեն, ես ասել եմ, որ մինչև Դուք հրաժարական չտաք, տվյալ թեմայով քննարկմանը չեմ մասնակցի։ Ու ավարտվել ա։ Ես ասել եմ՝ չեմ մասնակցելու։ Բայց ուզում եմ ասել՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, երբ որ տեղի ունենան, «Բարգավաճ Հայաստանը» մասնակցելու է, և բոլորն էլ թող իմանան՝ մենակ։ Առանց դաշինքի, առանց որևիցե մի կուսակցության։ Ոչ թե մարդիկ պատերի տակից լսեն, եզրակացնեն, ալ ես ասել եմ, մեկ անգամ ևս կրկնում եմ»։ Իսկ ճի՞շտ են լուրերը, որ Նիկոլ Փաշինյանը համագործակցության փորձեր է անում տարբեր քաղաքական ուժերի հետ և նաև Ծառուկյանին՝ համատեղ, գուցե կոալիցիոն կառավարության առաջարկ է արել։ Կամ գուցե համատեղ խնդիրների լուծման գնալու։ Գագիկ Ծառուկյանն ի պատասխան զարմացավ, և ասաց․ «Այսինքն էդ լուրերը որտեղի՞ց, ես ուզում եմ իմանալ։ Ես տենց լուրեր չգիտեմ»։ Իսկ եթե առաջարկի՞։ «Բացառված է»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
