«Դատախազությունը նոր տարբերակ է հորինել, որով այս հաղորդումները նետում է աղբարկղը». Ա. Մինասյան
![]() 199 Երկուշաբթի, 15 փետրվարի, 2021 թ., 11:55 «Բոլոր այս հաղորդումները, որոնք ներկայացվում են պետական դավաճանության հանցադեպի հիման վրա, Դատախազությունը և Հատուկ քննչական ծառայությունն արհեստականորեն տեղափոխում են դեպի այս դաշտ՝ առանց որևէ իրավական հիմքի»,- ի պատասխան լրագրողի հարցին, թե վստահություն կա՞ դատախազության նկատմամբ, կարծիք հայտնեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ով այս պահին գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մոտ՝ հաջակցություն փաստաբանների: Ներկայացնելով, թե ինչ խնդիրներ են առկա իրենց պահանջների հետ կապված, Մինասյանը նշեց. «Խնդիրն այն է, որ քրեադատավարական օրնսդրության համաձայն, հաղորդումը ներկայացնելուց հետո, պետք է կայացվի երեք որոշումներից որևէ մեկը՝ կա՛մ քրեական գործ է հարուցվում, երբ կա առիթ և հիմք, կա՛մ մերժվում է, եթե չի տեսնում առիթ ու հիմք, կա՛մ ուղարկվում է ըստ ենթակայության, որի էությունը հետևյալն է՝ հացագործության վայրում իրականացնել նախնական գործողություններ: Հիմա, դատախազությունը հորինել է մի նոր տարբերակ՝ չորրորդ տարբերակ, որով, ըստ էության, բոլոր այս հաղորդումները նետում է աղբարկղ»: Ըստ Մինասյանի՝ փաստաբանների այսօրվա պահանջը հետևյալն է. «Դատախազությո՛ւն, դու իրավունք չունես Սահմանադրություն և օրենքի խախտում թույլ տալու: Դու պետք է կայացնեիր այս երեք որոշումներից որևէ մեկը»,- ասաց նա: Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի դատարանից, ՀՅԴ անդամը պատասխանեց. «Ակնհայտ է, որ դատարանը պետք է բավարարի այս պահանջը, հակառակ դեպքում ստացվում է, որ դատական իշխանությունն էլ է ապօրինի գործողությունների տիրույթում»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
