«Մենք բանավոր համաձայնե՞լ ենք 7 շրջանները հանձնել Ապրիլյանը կանգնեցնելու գնով». լրագրողը՝ Սերժ Սարգսյանին
![]() 505 Երկուշաբթի, 15 փետրվարի, 2021 թ., 21:45 «Տվյալներ կան, որ մենք բանավոր համաձայնել ենք 7 շրջանները հանձնել Ապրիլյան պատերազմը կանգնեցնելու գնով»,- «Արմնյուզ»-ի եթերում դիմելով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ասել է հարցազրուցավար Դավիթ Սարգսյանը: Դիտարկմանն ի պատասխան նախագահն ասել է. «Ո՛չ, երբեք: Այդպիսի տեսակետն իրականության հետ որևէ առնչություն չունի: Իսկ էդ տվյալները, կներեք, որտեղի՞ց եք ստացել: Իրականության մեջ այդպիսի բան չի եղել: Ապրիլյան պատերազմը կանգնեցվել է Ռուսաստանի միջնորդությամբ, ում դիմել էր Ադրբեջանը, որովհետև ռազմական գործողությունների ընթացքում ստացել է ուժեղ հակահարված և կրելով մեծ կորուստներ՝ ստիպված է եղել նստել բանակցային սեղանի շուրջ: Մեզնից ակնկալվում էր, որ ստորագրենք հրադադարի նոր համաձայնագիր, ինչին մենք բացարձակապես չհամաձայնեցինք: Գիտեք, եթե մենք էնտեղ այլ պայմանավորվածություններ ունենայինք, քանի որ հանդիպումը եղել է եռակողմ, ապա 3-րդ կողմը՝ ՌԴ-ն, այդ մասին կհայտարարեր որևէ օր գոնե այն պատճառով, որ ինքն իր վարկին վնաս չհասցնի»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
