Սերժ Սարգսյանը հայտնեց՝ երբ է հասկացել, որ մոտալուտ պատերազմի վտանգ կա
![]() 270 Երկուշաբթի, 15 փետրվարի, 2021 թ., 22:00 «Երբ այս խելապակաս իշխանությունները հրաժարվեցին մեր ձեռքբերումներից և սկսեցին, այսպես ասած, Ալիևից տեղեկանալ բանակցային գործընթացի մասին, արդեն ինձ համար շատ հստակ հասկանալի էր, որ մենք գնում ենք դեպի պարտություն, գնում ենք դեպի պատերազմ»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով՝ ինքն ըմբռնումով է մոտեցել ներկայիս իշխանության այն ցանկությանը, որն նրանք փորձում էին ժամանակ շահել և այդ ընթացքում հանգամանորեն ծանոթանալ արցախյան բանակցային ողջ գործընթացին: «Բայց այդ ժամանակը պետք էր շահել հասկանալի պատճառաբանությամբ և համանախագահներին բառացիորեն ասել հետևյալը՝ որ պարոնայք համանախագահնե՛ր, այո՛, նախկին իշխանությունները գող էին, ավազակներ, թալանչիներ էին, բայց այնուհանդերձ տեղի է ունեցել պատերազմ 2016-ին և դրա արդյունքով դուք ինքներդ, ահա, այսպիսի հայտարարթյուն եք ընդունել, խնդրում եմ, բերեք իրականցնենք այս հայտարարությունը, այնուհետև անցնենք առարկայական բանակցությունների: Փոխարենը ի՞նչ արեցին իշխանությունները. անհասկանալի պայման դրեցին համանախագահների և Ադրբեջանի առջև, որ Արցախը նույնպես պետք է մասնակցի բանակցային գործընթացին: Կարծում եմ, նրանք մտածել են, որ դրանով կարող էին ժամանակ շահել»,- ասաց Սարգսյանը: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
29400:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
418Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
964Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
453Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1219Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1140Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
979Երեկ, 14:24
