«Այս պատերազմի կառավարմանն անհարկի միջամտություններ են եղել ոչ կոմպետենտ մարդկանց կողմից»․ Ս․ Սարգսյան
![]() 290 Երեքշաբթի, 16 փետրվարի, 2021 թ., 22:50 «Այս պատերազմի կառավարմանը անհարկի միջամտություններ են եղել, անհարկի, անտեղի, և ոչ կոմպետենտ մարդկանց կողմից»,- «Արմյնուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հարցին՝ արդյոք վարչապետի կնոջը նկատի ունի, Ս․ Սարգսյանը պատասխանեց, որ կանանց հետ գործ չունի, ուրիշներին էլ նկատի ունի. «Իրեն գերագույն հրամանատար հռչակածն էլ այնքան կոմպետենտ է, որ կարող էր անե՞ր: Այս կապիտուլյացիայի պատճառ դարձած հանրահայտ օպերացիան ինքն է անձամբ լսել ու հավանություն տվել: Խոսքը Լելե Թեփեի բարձունքի մասին է»,- ասաց նա: Սարգսյանի խոսքով՝ ամեն անգամ պարտադրվել է բեկում մտցնել ռազմական գործողություններում, ինչն անթույլատրելի է․ «Բեկում մտցնելն անմիջական անպատրաստ հակահարձակումները չեն: Բեկման համար պետք է կարողանաս գրավել հարմարավետ բնագծեր, դիմավորել քո նահանջող զորքին, որպեսզի նրանք կարողանան թիկունքում լրացնել իրենց ուժերը, թարմ ուժերով կարողանաս կանգնեցնել հակառակորդին ու մտածել հակահարձակման մասին: Բայց ոչ, մտածել էին գնալ ու շրջափակման մեջ վերցնել ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք խորացել էին՝ օգտագործելով մեր աչքի լույսը, մեր լավագույն բրիգադները, ռեզերվը: Դրանից հետո ՊԲ-ն զրկված է եղել որևէ ռեզերվային փուլից: Դա եղել է հոկտեմբերի սկզբներին»,- նշեց ՀՀ երրորդ նախագահը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
