«Ռուսաստանը կացնային ոճով Արցախն աբխազացնում է»․ Ժիրայր Սեֆիլյան
![]() 251 Չորեքշաբթի, 17 փետրվարի, 2021 թ., 21:15 Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը «Ֆակտոր»-ի եթերում հայտնել է, որ Արցախի հարցում իրենց կանխատեսումներն իրականանում են՝ «Արցախը աբխազացվում է ՌԴ-ի կողմից»: «Երբ պատերազմն սկսվեց՝ սեպտեմբերի 27-ին, շատերս հասկացանք, որ Արցախի աբխազացման գործընթացն սկսվել է, մեր չակերտավոր դաշնակից Ռուսաստանը որոշել է այդ ծրագիրը ոչ թե փափուկ միջոցներով անել, այլ ինչպես իրենք են սիրում՝ կացնային ոճով կյանքի կոչեցին, ինչը շատերիս համար անսպասելի էր։ Այսինքն, նույնիսկ այս ժամանակահատվածում այսպիսի վայրագ ձևով հասնել այդ նպատակին, ոչ մեկս չէինք սպասում, բայց պայքարը շարունակվում է։ Այո՛, այսօր նրանք պատերազմն օգտագործելով՝ օկուպացրել են մեր հայրենիքի մի մասը, սակայն դա չի նշանակում, որ դա տևական ընթացք է լինելու։ Ավելին, վստահ եմ, որ աշխարհաքաղաքական զարգացումներն առաջիկայում այնքան թոհուբոհային են լինելու և ոչ հօգուտ Ռուսաստանի, որից մենք վերջապես կարողանալու ենք օգտվել և ստեղծել մեր երկար տարիների երազած ինքնիշխան, ազգային պետությունը»,- ասել է Սեֆիլյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
