«Մեզ վրա հարձակվել էր նաև Ռուսաստանը». Ժիրայր Սեֆիլյան
![]() 263 Չորեքշաբթի, 17 փետրվարի, 2021 թ., 21:45 «Մեզ վրա չի հարձակվել միայն Ադրբեջանը, մեզ վրա հարձակվել էր նաև Ռուսաստանը, այդպես պետք է դիտարկել այս ամենը»,- «Ֆակտոր»-ի եթերում հայտարարել է Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը թույլ տվեց «Թուրքիային ևս մասնակցել. «Պարզ է՝ Թուրքիայի դեմ չէր պատերազմը, բայց թուրքական ռազմական հատուկ միջամտության պատճառով հավասարակշռությունը շատ խիստ ձևով խախտվեց, որի արդյունքում մենք սկսեցինք նահանջել։ Ինչ վերաբերում է նրան, որ եթե պատերազմը չկանգնեցվեր, մենք կոտորվելու էինք, մենք արդեն կոտորվել ենք։ Այս դարաշրջանում հազարավոր զոհերի մասին խոսելը ես համազոր եմ համարում 100 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության հետ։ Կարող ենք ասել, որ անդառնալի մեծ կորուստ ունենք։ Իսկ ինչ վերաբերում է՝ եթե չգային, մեզ կվերացնեին, պետք է ասել, որ պատճառներից մեկն այս կոտորածի Արցախում իրենք իրենց ղեկավարություն հորջորջածների անկազմակերպվածությունն է, ինչու չէ՝ նաև այնտեղ չերևացող ստվերային կառույցների, որոնք երազում էին, որ Արցախում օր առաջ հայկական կողմը պարտություն կրեր, որի արդյունքում Երևանում պետք է փոփոխվեր իշխանություն և որից հետո պետք է վերականգնվեին այդ կորուստները, և ավելի առաջ գնայինք և այլն։ Դավադրությունների զոհ ենք դարձել և պետք է որոնենք՝ ովքեր են այդ դավադրության հեղինակները, որոնք պետք է պատժվեն։ Ճիշտ արտաքին քաղաքականություն վարելու դեպքում մեզ կհաջողվի Թուրքիային դուրս բերել ադրբեջանական խաղադաշտից, և դրանից հետո հաստատ Ադրբեջանը չի դիմանա հայկական ուժին, Ադրբեջանը չի կարող հայերին հաղթել, սա փաստ է։ Թող շատ չոգևորվեն, սա ժամանակավոր է»,- ասել է Սեֆիլյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
|

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
