«Հայաստանում կկիրառվեն Спутник V, AstraZeneca և Pfizer պատվաստանյութերը». Անահիտ Ավանեսյան

«Հայաստանում կորոնավիրուսի դեմ կկիրառվեն Спутник V, AstraZeneca և Pfizer պատվաստանյութերը»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Պետպատվերի շրջանակում հնարավորություն կունենան պատվաստվելու ռիսկային խմբում գտնվող քաղաքացիները: Նրանք են՝ 65 տարին լրացած քաղաքացիները, բուժաշխատողները, քրոնիկ հիվանդություններով տառապողները, փակ հաստատություններում գտնվող շահառուները»,- ասաց նախարարը և նշեց, որ երեխաները պատվաստման ծրագրի մեջ ընդգրկված չեն:
Ավանեսյանն ընդգծեց, որ պատվաստումը Հայաստանում պարտադիր բնույթ չի կրելու և այն լինելու է անվճար:
«Մինչ այժմ մասնագիտական հանձնաժողովը՝ փորձագետները, հաստատել են AstraZeneca-ի և Pfizer-ի, ինչպես նաև ռուսական Sputnik պատվաստանյութերի օգտագործումը: Միայն Pfizer-ի մասով ջերմային ռեժիմի ապահովման հետ կապված հարցեր կան, որոնք պետք է կարգավորվեն»,- ասաց նախարարը:

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
16401:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
298Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
167Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
203Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
67130.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
65530.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
77128.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
78828.10.2026, 09:00