Սեֆիլյանը՝ այլ ուժերի հետ համագործակցելու մասին
![]() 247 Հինգշաբթի, 18 փետրվարի, 2021 թ., 15:35 Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ իրենց խնդիրն այլընտրանք դառնալն է. «Ժողովրդի բացարձակ մեծամասնությունը չի ուզում նախկինների վերադարձը, չի ուզում, որ ներկաները մեկ օր ավել մնան, ուստի վստահ ենք, որ նոր ուժի ձևավորումը մեզ հաջողվելու է...»: Հարցին՝ Ազգային-ժողովրդավարական բևեռը այլ ուժերի հետ կհամագործակցի՞, ասաց. «Անշուշտ... մինչև մարտի 16-ը բևեռը այլ ձևաչափ կստանա ու կընդլանվի: Այս ընթացքում եթե այսօրվա չակերտավոր ընդդիմադիրները ինչ-որ չափով լրջանան ու հասկանան, որ օր առաջ այս վիճակից դուրս գալու համար պետք է իրենց ամբիցիաները կողմ դնեն, ինչու չէ՝ հնարավոր կլինի ինչ-որ շրջանակների հետ, ոչ բոլորի՝ գործակցել... 17-ի շրջանակում համախմբված հին, կարկառուն օդիոզ կերպարները լավ կլինի հասկանան ու հետ քաշվեն, այլ ոչ՝ նորից վերադառնան իշխանություն. ժողովուրդը դա թույլ չի տալու»: Տեղեկացնենք, որ Ազգային ժողովրդավարական բևեռը մարտի 16-ին հանրահավաք է անցկացնելու: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
