«Տեսա 2 վիրավոր զինվոր, մնացի իրենց կողքը մինչև մահացան, մինչև վերջին փամփուշտը կրակեցի». Ազնիվ Բաղդասարյան
![]() 417 Ուրբաթ, 19 փետրվարի, 2021 թ., 16:05 Արցախյան պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից գերեվարված Ազնիվ անունով հայ կնոջ տեսանյութը պատերազմի օրերին տևական ժամանակ քննարկվեց համացանցում, անգամ տեսանյութի հումորային կրկնօրինակը պատրաստվեց մի խումբ երիտասարդների կողմից, ինչից հետո ՀՀ ԱԱԾ-ն հայտնեց, որ տեսանյութում երևացող կինը իսկապես հայ է, ով գերեվարվել է: Մեկ ամիս անց Ադրբեջանը հայկական կողմին վերադարձրեց նաև Ազնիվ Բաղդասարյանին: Այսօր Ազնիվն ապրում է Ապարանի գյուղերից մեկում՝ սոցիալական ծանր պայմաններում: Պատերազմի օրերին Ազնիվը մոտ 70 վիրավոր զինվորի կյանք է փրկել՝ նրանց մարտի դաշտից տեղափոխելով հոսպիտալ: Նա մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, որոշակի դերակատարություն ունեցել նաև Ապրիլյան քառօրյայի ժամանակ: Ջաբրայիլում առաջին անգամ էի, ճանապարհը լավ չգիտեի ու սխալվել էի, գնացել էի դեպի Արա լեռ: Դե, գիտեի, որ Արա լեռում հլը մերոնք կան, բայց մինչև հասել էի, արդեն չկային: Ոչ մեկը չկար: Երկու օր շրջափակման մեջ եմ եղել, դրանից հետո թուրքերը միամիտ ինձ բռնել են: Քնել էի, եթե քնած չլինեի, չէին բռնի: Մի 15 հոգով ծեծելով բերել-հասցրել էին որտեղ իրենց զենքը, զինամթերքն էր, հագիս շորերը սաղ ճղել էին: Ինձ տվել էին իրենց թուրքական պալատկեն, հետո նկարահանման ժամանակ մի հատ ադյալ են գտել, էդ ադյալը տվել, որ հագնեմ: Իրենք մտածում էին, որ իմ համար վատություն են անում, բայց էդ մի կողմից ինձ համար լավություն էր»,- նշել է կինը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
