«Հայաստանի և անգամ Ադրբեջանի որևէ բանի պատրաստ լինելը շատ քիչ էր»․ Հակոբ Բադալյան
![]() 261 Շաբաթ, 20 փետրվարի, 2021 թ., 02:05 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում ձևավորվել է քննարկումների մի շրջանակ, որոնց տրամաբանությունը հանգում է նրան, որ Հայաստանն է մեղավոր պատերազմի համար, որովհետև չի եղել փոխզիջումների պատրաստ: Կներեք, բայց սա կամ մոլորություն է, կամ գիտակցված մանիպուլյացիա, կամ անհեթեթություն: Որովհետև առնվազն հրապարակային մակարդակում արցախյան գործընթացում ամենափոխզիջումայինը մշտապես եղել է Հայաստանի կեցվածքը: Բայց հարցն այն է, որ Հայաստանի և անգամ Ադրբեջանի որևէ բանի պատրաստ լինելը շատ քիչ էր հարցի աշխարհաքաղաքական էության առումով, եթե չկար այդ որևէ լուծման կոնսենսուս էն ուժային կենտրոնների միջև, որոնք ֆորմալ կամ ոչ ֆորմալ շահառու էին այդ հարցում: Թյուրիմացությունը գալիս է թերևս այն բանից, որ մենք համարել ենք, թե կոնֆլիկտի կողմ են Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը, իսկ օրինակ ԱՄՆ, Ռուսաստանը, Իրանը կամ Թուրքիան՝ ուղղակի, թե անուղղակի միջնորդ: Մինչդեռ նրանք են նաև կոնֆլիկտի կողմ, ընդ որում վճռորոշ կողմերը: Ըստ այդմ, նրանցից ով ինչ փոխզիջման էր պատրաստ, այս է հարցը, որի մասին, իհարկե, Հայաստանի նախկին, թե ներկա որևէ առաջին դեմք չի խոսի հրապարակավ»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
292Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
305Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
312Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
212Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
271Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
249Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
236Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
286Երեկ, 09:52
