Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ակնհայտ է, որ իշխանությունները փորձում են բացառապես հենվել ուժայինների վրա»․ Էլինար Վարդանյան

«Ակնհայտ է, որ իշխանությունները փորձում են բացառապես հենվել ուժայինների վրա»․ Էլինար Վարդանյան
225
Ուրբաթ, 19 փետրվարի, 2021 թ., 23:15

ԱԱԾ շենքի առջև է գտնվում նաև «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը՝ բերման ենթարկվածներին աջակցություն ցուցաբերելու նպատակով։
«Սա որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ իշխանությունների հերթական ռեպրեսիվ քայլերից մեկն է»,- ասաց Վարդանյանը։
«Սրա փոխարեն լավ կանեին՝ զբաղվեին իսկապես պետության համար անհրաժեշտ գործերով։ Իրենց անգործությունը փորձում են ծածկել մտացածին քրեական գործերով»,- նշեց նա։
«Էստեղ եմ, քանի որ գիտեմ, որ ԱԱԾ գործողությունները զուգորդված են եղել բազմաթիվ խախտումներով։ Մի բան ակնհայտ է․ իշխանությունները փորձում են բացառապես հենվել ուժայինների վրա։ Փաշինյանը փորձում է այս ճանապարհով ձգել իր իշխանությունը»,- հավելեց Էլինար Վարդանյանը։