Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Մի քանի տասնամյակ չի անցնի, երբ Ս. Սարգսյանին և Ռ. Քոչարյանին կհամարեն մեր հայրենիքի կուռքը». Ուրցաձորի գյուղապետ

«Մի քանի տասնամյակ չի անցնի, երբ Ս. Սարգսյանին և Ռ. Քոչարյանին կհամարեն մեր հայրենիքի կուռքը». Ուրցաձորի գյուղապետ
341
Շաբաթ, 20 փետրվարի, 2021 թ., 19:35

«Այս իշխանությունները չեն կարողանում կառավարել եւ պետք է օրինական ճանապարհով հեռանան. ինձ՝ որպես քաղաքացի, չի բավարարում իրենց կառավարման ոճը, ձևը»,- այսօր անհնազանդության ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է Ուրցաձորի համայնքի ղեկավար Ռավիկ Անդրեասյանը:
Հարցին, թե ում է տեսնում վարչապետի պաշտոնում, Անդրեասյանը պատասխանել է. «Ես համարում եմ, որ Վազգեն Մանուկյանը ժամանակին բավականին մեծ գործ է արել մեր հայրենիքի համար, բանակի համար: Նա հայոց բանակը ստեղծողներից մեկն է: Կարծում եմ՝ որպես ժամանակավոր թեկնածու հարմար է: Դրանից հետո ժողովուրդը կարծում եմ՝ ճիշտ ընտրություն կան...: Ես մի կարծիք ունեմ, որ ինչպես Կարեն Դեմիրճյանն է եղել ժողովրդի կուռք, մի քանի տասնամյակ չի անցնի, այն ժամանակ էլ կհամարեն Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին մեր հայրենիքի կուռքը»