Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Հանրահավաքին ներկա մարդկանցից քանի՞սը կկորցնեին աշխատանքը, եթե չմասնակցեին». Դանիել Իոաննիսյան

«Հանրահավաքին ներկա մարդկանցից քանի՞սը կկորցնեին աշխատանքը, եթե չմասնակցեին». Դանիել Իոաննիսյան
201
Կիրակի, 21 փետրվարի, 2021 թ., 10:25

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրահավաքին մասնակցել է 12.800 մարդ։ Թիվը բավականին ճշգրիտ է։ Հիմա սենց հարցեր.
1. Այդ մարդկանցից քանի՞սը (քանիսի հարազատը) կկորցնեին աշխատանքը, եթե չմասնակցեին հավաքին։
2. Այդ մարդկանցից քանի՞սն է նախկինում թալանով զբաղվել ու հիմա իշխանափոխության հասնելու միջոցով փորձում է խուսափել պատժից։
3. Այդ մարդկանցից քանի՞սն է, որ առաջին հրետանակոծության տակ ընկնելուց հետո փախել է Արցախից։
Հ.Գ. Հանրահավաքին, բնականաբար, պարկեշտ մարդիկ էլ կային։ Ոմանց անձամբ գիտեմ։
Հ.Հ.Գ. 1-ին խմբի մարդկանց մեղադրելու չի, իրենք էլ են զոհ ու մեր օգնության կարիքն ունեն»: