Իշխանությունը փորձում է գոյատևել. այդ գոյության ամեն օրը մեր պետության վրա առնվազն մեկ ամսվա կորուստ է արժենում. «Փաստ»
![]() 240 Երեքշաբթի, 23 փետրվարի, 2021 թ., 09:35 «Փաստ» օրաթերթը զրուցել է քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ. «Այս պահին հիմնական խնդիրը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, որովհետև մնացած ամեն ինչը՝ թե՛ հանրային այս բարոյահոգեբանական մթնոլորտի վերականգնումը, թե՛ տնտեսության վերափոխումը, թե՛ անվտանգության հարցերը, թե՛ բանակի վերականգնումն ու անգամ գերիների հարցը միայն դրանից հետո կարելի է դնել: Ինչո՞ւ. որովհետև տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի օրոք այս հարցերը չեն լուծվելու, այս հարցերը նրա համար պարզապես էական չեն: Նիկոլ Փաշինյանի համար հիմա էականը իշխանությունն օր ավելի պահելն է: Իշխանության նպատակը, մեծ հաշվով, մեկն է՝ հնարավորինս երկար մնալ աթոռներին, որովհետև բոլորի համար էլ ակնհայտ է, որ եթե Ն. Փաշինյանն իշխանության չլինի, բանտախցում է հայտնվելու: Եվ այս առումով մեկ օր ավելի իշխանության մնալու ցանկությունը բնական է: Իսկ այն, որ կառավարության նիստում դրամարկղային կտրոններ են հաշվում, Ազգային ժողովի նիստում անհեթեթ օրենքներ են քննարկում, իրականում այդ ամենը պարզապես գործունեության իմիտացիայի և ժամանակ երկարացնելու նպատակ ունի. իշխանության հիմնական խնդիրը մեկ օր ավելի իշխանության մնալն է: Այս իշխանությունը ոչ միայն գլոբալ, այլև անգամ մարտավարական որևէ խնդիր չի դնում»,- ասել է քաղաքագետը: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
