«Չի եղել գեթ մեկ միջոցառում, որի մասնակիցները չնշեին, որ «ոստիկաններն իրենցն են». Կ. Հեքիմյան
![]() 254 Չորեքշաբթի, 24 փետրվարի, 2021 թ., 04:20 «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «90-ականներից սկսած, չի եղել գեթ մեկ միջոցառում, որի մասնակիցները (ցուցարարները ) չնշեին, որ «ոստիկաններն իրենցն են» և, որ «նրանք մեղավոր չեն, նրանք իրենց գործն են անում»: 90-ականներից սկսած, ես չեմ ճանաչել գեթ մեկ ոստիկանի (իսկ ես ճանաչել եմ բազմաթիվ ոստիկանների), որը դրական արտահայտվեր օրվա իշխանությունների մասին, սակայն ցուցարարարների հանդեպ «իր գործը» չաներ: Ի՞նչ է ստացվում: Ժողովրդին պատկանող, իրենց գործն անող և, հետևաբար մեղավորություն չունեցող, օրվա իշխանության նկատմամբ բացասական կարծիք ունեցող ոստիկանները, 90-ականներից սկսած, մշտապես բռնության են ենթարկում ցուցարարներին, իսկ վերջիններս, կրկին 90-ականներից, մշտապես պնդում են, որ «ոստիկաններն իրենցն են» և, որ «նրանք մեղավոր չեն, նրանք իրենց գործն են անում»: Հենց այսպես էլ ապրում ենք: Սկսած 90-ականներից: Մեր սիրած քաղաքում: Չեմ սխալվում՝ քաղաքում, այլ ոչ պետությունում»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
