«Հիմա պա՞րզ է, ինչու է Ալիևը ծաղրում՝ ասելով Nə oldu, Paşinyan?». Արտակ Զաքարյան
![]() 323 Հինգշաբթի, 25 փետրվարի, 2021 թ., 11:45 Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա պա՞րզ է, ինչու է ալիևը ծաղրում՝ ասելով NƏ OLDU, PAŞİNYAN? (ի՞նչ եղավ, Փաշինյա՛ն)։ Թերթելով կապիտուլյանտի ֆեյսբուքյան (պաշտոնական) էջը 2020թ. նոյեմբերի 1, Արցախի դեմ սանձազերծված դավադիր պատերազմի 35-րդ օր։ Մեր զորքերը, արյունալի ու խառնիխուռը մարտերով ամբողջությամբ նահանջել էին Ջեբրայիլի, Ֆիզուլու և Հադրութի շրջաններից, Կուբաթլուի շրջանի մեծ մասից, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների որոշ գյուղերից։ Թշնամին ինքնավստահ ու գրեթե անխոչընդոտ խորանում էր մեր զորքերի թիկունքում՝ քայլելով դեպի Քարինտակ-Շուշի։ Ռազմաճակատում քաոս էր, անկառավարելի ու անհասկանալի քաոս։ Այդ նույն ժամանակ կապիտուլյանտն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ադրբեջանի իշխանություններն այնքան են հաղթական ինֆորմացիայով սնել իրենց հանրությանը, որ նրանք ամեն օր, արդեն երկար ժամանակ սպասում են, որ, վերջ, պատերազմն ավարտվելու է իրենց վերջնական հաղթանակով։ Եվ նրանք սպասում են այդ լուրին: Ես ցանկանում եմ ասել՝ իրենք այդ լուրը չեն ստանալու, այդ լուրը չեն ստանալու»։ Զավե՞շտ, դավաճանությունը քողարկող էժանագին քարոզչական տրյո՞ւկ, թե՞ ճակատագրի հեգնանք է սա։ Քննությունը կպարզի։ Փաստն այն է, որ այս հոխորտացող գրառումից ուղիղ 7 օր հետո Նիկոլը՝ նույն ալիևի հետ, ստորագրում է կապիտուլյացիոն հայտարարություն և զորքերը դուրս բերում բոլոր մնացյալ տարածքներից։ Իսկ ավելի ուշ հայտարարում, որ Շուշին ադրբեջանցիներինն է, իսկ Տեղ գյուղից այն կողմ՝ ընդհանրապես ադրբեջան է։ Ահա այսպիսի գերագույն գլխավոր չգիտեմ՝ ինչ է մեզ բաժին հասել ամենաճակատագրական պահին։ Հիմա պա՞րզ է, թե ինչո՞ւ է ալիևը կապիտուլյանտին ծաղրում՝ ասելով NƏ OLDU, PAŞİNYAN? (ի՞նչ եղավ, Փաշինյա՛ն)»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
