«Երբևէ չեմ հանդիպել Թուրքիայի կողմից այսչափ մեծ արձագանք ՀՀ ներքաղաքական կյանքին». Վարուժան Գեղամյան
![]() 220 Ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ., 13:25 Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի՝ ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջի հրապարակումից հետո հարևան Թուրքիայում սկսվեց հայտարարությունների «շքերթ»։ Ես երբևէ իմ մասնագիտական ողջ կյանքի ընթացքում չեմ հանդիպել Թուրքիայի կողմից այսչափ մեծ արձագանք Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Իսկ գուցե այսպես եղավ այն պատճառով, որ տեղի ունեցողն արտաքին քաղաքականության ոլորտում է... Եվ այսպես, Գլխավոր շտաբի հայտարարությունը «հեղաշրջման փորձ» են որակել. - Թուրքիայի ԱԳ նախարար Մ. Շավուշօղլուն - Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական և խոսնակ Ի. Քալընը - Իշխող ԱԶԿ կուսակցության խոսնակ Օ. Չելիքը - Թուրքիայի նախագահի հանրային կապերի վարչության պետ Ֆ. Ալթունը - Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գ. Փայլան Ինչպես գիտեք, երեկվա հայտարարությանը «հեղաշրջում» որակումն է տվել ևս մեկ մարդ և այդ մարդը ՀՀ վարչապետն է։ Որևէ այլ պետություն, միջազգային կառույց այդպիսի մեկնաբանություն չի տվել։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
