Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Սա նախապատրաստում է նոր սադրանք». Արփինե Հովհաննիսյան

«Սա նախապատրաստում է նոր սադրանք». Արփինե Հովհաննիսյան
307
Կիրակի, 28 փետրվարի, 2021 թ., 16:30

ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքական բայրաքթար նիկոլը ու բանակը՝ որպես ՀՕՊ
Մինչ դուք բոլորդ փորձում եք վերլուծել դավաճան ստահակին՝ որպես մարդ, ուզում եք հասկանալ՝ ինչպես կարող է կիսագրագետ անբարոյական բիոզանգվածը սեփական ժողովրդին տանել բախման, այդ ընթացքում սա նախապատրաստում է նոր սադրանք: Քանզի նա հայ չէ: Նա մարդ չէ: Ադրբեջանաթուրքական տանդեմը շատ լավ բայրաքթար է գտել հայ ժողովրդի դեմ: Սեփական հայկական ծագման բայրաքթար, որը վաղը անդրանիկ քոչարյանների ու մնացած անբարո զանգվածի հետ հերթական անգամ կփորձի շահարկել մարտի 1-ը, իր կազմակերպած մարտի մեկը, կշահարկի հոկտեմբերի 27-ի զոհերի արյունը, զոհերից մեկի անսկզբունքային եղբոր միջոցով: Սա Չմարդ է, որ գարշելի բաներ անելու է անգամ այն աշխարհից: Բանակը, հայ ազգը պետք է դառնան ՀՕՊ (հակաօդային պաշտպանության համակարգը) թուրքական այս եզակի բայրաքթարը կործանելու համար:
Նա արդեն հազարավոր մարդկանց է սպանել, նա մարդու մահից չի վախենում, եթե դա իր մահը չէ: Նա մարդու մահը չի հարգում, եթե դա իրենը չէ: Նա միշտ ամեն ինչի հասել է ուրիշ մարդկանց միջոցով ու ուրիշներին զոհելով: Իրեն սատարող օլիգարխները ու որոշ իրավապահներ իրենից ավելի վատն են ու իրենց ժամանակը գալու է:
Վաղը դրա կողքը կանգնողները Աստծուց են ստանալու իրենց պատիժը՝ մարդասպանի արյան խրախճանքին մասնակցելու համար: Պատճառը զրո կապ ունի»: