Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Այսօրվանից ուժի մեջ է մտնում ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ CEPA-ն». Ա. Բաբաջանյան

«Այսօրվանից ուժի մեջ է մտնում ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ CEPA-ն». Ա. Բաբաջանյան
153
Երկուշաբթի, 01 մարտի, 2021 թ., 09:45

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվանից ուժի մեջ է մտնում Եվրոպական Միության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ CEPA-ն։
Եվրամիության հետ Համապարփակ գործընկերության համաձայնագիրը լայն հնարավորություններ է պարունակում Հայաստանի համար՝ ինչպես քաղաքական, ժողովրդավարական բարեփոխումների, այնպես էլ տնտեսական, ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման առումով։
2013-ի սեպտեմբերին Ասոցացման համաձայնագրից հրաժարումից հետո, այս Փաստաթուղթը վկայում ու հաստատում է, որ Հայաստանը բոլոր թերություններով ու բացթողումներով հանդերձ իրեն ընկալում է որպես եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ։
Այդ համաձայնագիրը որոշակիորեն նաև մեր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու հնարավորություն տվող գործիք է, որը մենք պարտավոր ենք օգտագործել ամբողջությամբ»։