Թուրք-իրանական հարաբերությունները լարվում են. նոր զարգացումներ
![]() 465 Երկուշաբթի, 01 մարտի, 2021 թ., 22:40 Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին դատապարտել է թուրքական բանակի ներխուժումն Իրաքի հյուսիսային շրջաններ և պնդել, թե Անկարան ոտնահարում է Իրաքի տարածքային ամբողջականությունը։ Իրանի դեսպանը նաև ասել է, որ Թեհրանը կոչ է անում Թուրքիային դուրս բերել իր զորքերն Իրաքից և հարգել միջազգայնորեն ճանաչված սահմանները, գրւմ է Ermenihaber-ը։ «Մենք մերժում ենք Թուրքիայի միջամտությունը Իրաքում, Թուրքիայի ուժերը չպետք է սպառնալիք ստեղծեն, կամ խախտեն Իրաքի ինքնիշխանությունը»,- ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ իրենց համար անընդունելի է, ոչ միայն Թուրքիայի, այլև այն երկրների գործողությունները, որոնցով խախտվում է Իրաքի ինքնիշխանությունը,- ասել է դեսպանը։ Ավելի վաղ թուրք-իրանական հարաբերություններում լարվածություն էր առաջացել։ Թեհրանում Թուրքիայի դեսպան Դերյա Էրսին կանչվել էր արտաքին գործերի նախարարություն։ Դեսպանին փոխանցվել էր Իրանի բողոքի նոտան՝ կապված Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այն հայտարարության հետ, ըստ որի՝ Իրանում գտնվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) մի խումբ անդամներ: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
