Օնիկ Գասպարյանը երեկ գիշերը տուն է գնացել. Փաշինյանը թիմակիցներին նամակ է ուղարկել. «Ժողովուրդ»
![]() 309 Չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ., 09:40 «Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հանրության մի ստվար զանգված խորը հիասթափություն ապրեց։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց Օնիկ Գասպարյանի հրամանագիրը, և նա իրավունքի ուժով կազատվի պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները տեղեկացրին, որ Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. մինչ օրս նա գիշերում էր ՀՀ ՊՆ գլխավոր շտաբում։ Դա, սակայն, ոչ թե նշանակում է նահանջ, այլ կարճ դադար։ ԳՇ անդամներն սպասում են առավոտյան Գասպարյանի գալուն և նոր հրահանգներին։ Իսկ ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի անակնկալ որոշմանը, ապա նկատենք, որ նախօրեին, երբ նախագահը հանդիպել էր վարչապետ Փաշինյանին, հանդիպումից առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները սոցիալական ցանցերում և հարցազրույցներում իսկական գրոհ էին սկսել ՀՀ նախագահի դեմ։ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանն անգամ նախորդ օրը դիտարկում էր նախագահին անվստահություն հայտնելու տարբերակները: Դրան զուգահեռ Արմեն Սարգսյանին գովեստի խոսքեր էին հղում ընդդիմության առաջնորդները: Վարչապետը նախագահի հետ հանդիպումից հետո sms էր ուղարկել իր թիմակիցներին՝ «անջատելով» քննադատությունները, և զարմանալի չէր, որ երեկ արդեն իրավիճակը 180 աստիճանով փոխվեց։ Նիկոլ Փաշինյանի պահանջը կկատարվի. Օնիկ Գասպարյանը, ամենայն հավանականությամբ, կդադարի լինել ԳՇ պետ մարտի 4-ից: Մնացած քայլերը լիրիկայի ժանրից են՝ Սահմանադրական դատարան, օրենքի սահմանադրականություն և այլն։ Իսկ թե ինչ են պայմանավորվել նախագահը, վարչապետը, ապա նաև վարչապետն ու ընդդիմության լիդերները, առաջիկայում կպարզվի»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
