Ըստ Արարատի քաղաքապետի՝ Փաշինյանը հրաժարական կտա. «Ժողովուրդ»
![]() 334 Ուրբաթ, 05 մարտի, 2021 թ., 09:20 «Ժողովուրդ» թերթը գրում է. «Բաղրամյան պողոտայում ընդդիմության կողմից կազմակերպված ցույցերին մասնակցում է նաև Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը: «Ժողովուրդ»-ը զրուցել է քաղաքապետի հետ՝ հասկանալու, թե ինչ ելքեր է տեսնում երկիրն այս վիճակից դուրս հանելու հետ կապված: Ի՞նչ ելք եք պատկերացնում, որպեսզի հանգուցալուծում լինի, և ընդդիմությունը լքի Բաղրամյան պողոտան: Ինչպե՛ս եք պատկերացնում, նորից ընտրություննե՞ր լինեն: Չեմ կարծում, որ գործը կհասնի ընտրություններին: Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում: Կարծում եմ՝ հրաժարական կտա: Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա՞, այդպես եք կարծում: Այո: Այսինքն՝ լինեն արտահերթ ընտրություններ: Այո, մեկ տարվա ընթացքում լինեն արտահերթ ընտրություններ: Իսկ մինչ այս, քանի որ իշխանությունն էլ իր կողմից է հանրահավաքներ կազմակերպում, բախումների չի՞ գնա իշխանությունը կամ ընդդիմությունը: Իհարկե չեն գնա: Հայ ազգը մեկը մյուսի դեմ դուրս չի գա: Իշխանությունն ասում է, որ այստեղ նախկիններն են հավաքված, հանրապետականները, «Դաշնակցությունը», որոնք ոչ թե ներկայացնում են ժողովրդի մի մասի կարծիքը, այլ նրանք ընդամենը փորձում են նորից վերադառնալ իշխանության, նրանք ընդամենը աթոռակռիվ են անում: Նախկինները մեր երկիրը կառուցել են, 30 տարի պահել են որպես լավ, ստաբիլ երկիր: Նախկին ասվածն անհամատեղելի է, որովհետև այն ժողովուրդը, որն էստեղ կանգնած է, նրանք իրենց լուման ունեն երկրի կայացման գործում: Այնպես որ, կարծում եմ՝ այս մեկնաբանությունները սխալ են: Իսկ իշխանությունն էլ ասում է, որ 30 տարի նախկին իշխանությունը թալանել է, կոռուպցիա է տեղի ունեցել, բանակն է թալանվել: Ի՞նչ կասեք: Համենայնդեպս, թերություններով հանդերձ մենք ունեցել ենք խաղաղ երկիր, այնպես որ, չի կարելի ասել, որ թալանել են: Միգուցե եղել են թերություններ, որ մարդիկ արել են, և նրանք պետք է դատապարտվեին, իսկ մյուսները զբաղվեին իրենց աշխատանքով: Բայց մարդիկ, իսկապես, լումա ունեին իրենց հայրենիքի համար, և կարծում եմ, որ ժողովուրդն իր ուզածին կհասնի: Ո՞ւմ պատճառով տեղի ունեցավ պատերազմը: Ներկայիս իշխանությունը մեղադրում է նախկինին բանակը թալանելու համար: Դուք ի՞նչ կարծիք ունեք: Քանի որ նման ինֆորմացիայի խորապես չեմ տիրապետում, չեմ կարող ասել, թե ում պատճառով եղավ: Այդ հարցի պատասխանը կտան քաղաքագետները, վերլուծություններ կարող են անել նրանք: Դուք կարծում եք, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը հրաժարակա՞ն է ներկայացնելու։ Այո։ Ո՞ւմ եք որպես թեկնածու տեսնում: Ո՞վ կարող է գալ և փրկել մեր երկիրը։ Շարժումն ունի իր թեկնածուն Վազգեն Մանուկյանն է թեկնածուն: Հրաժարական տալու դեպքում, բնականաբար, մեկ տարի նա կգլխավորի ժամանակավոր կառավարությունը, որից հետո կերևա»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
