«Փորձել էին իրավական գիր տալ այդ ամենին, որն իրականությանը չի համապատասխանում»․ փաստաբանը՝ ԱԱԾ-ի հաղորդագրության մասին
![]() 253 Ուրբաթ, 05 մարտի, 2021 թ., 18:40 «Հայաստանի Հանրապետությունում կատարվել է տոտալ անօրինականություն։ Մարդկանց քմահաճույքների պատճառով պարոն Սաղաթելյանը 20 հազար րոպեից ավելի, այսինքն՝ 14 օր գտնվել է անազատության մեջ։ Ես սա չեմ դիտարկում որպես հաղթանակ, ես սա դիտարկում եմ որպես պայքարի սկիզբ, որովհետև, միանգամայն, հանցագործության հետ որևէ կապ չունեցող անձին իր բնական միջավայրից հանել են և պահել են լրիվ անօրինական կարգով ՔԿՀ-ում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։ Հարցին՝ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունը, թե Արա Սաղաթելյանը խումբ է ստեղծել, բացի այդ՝ առկա են այլ անձինք, արդյոք այդ հանգամանքը քննարկման առարկա դարձե՞լ է դատարանում, փաստաբանն ասաց. «Այլ անձնանց առկայությունն ի հայտ եկավ ձերբակալման գիշերը։ Չորս անձին ձերբակալելուց հետո հայտնի օգտատերը շարունակեց իր գրառումները։ Մինչև այդ կասկածանքի էության մեջ այդ անձնանց մասին որևէ տեղեկություն չկար։ ԱԱԾ-ն ամբողջ գիշեր մտածելով, թե ինչպես կարելի է վերագրել այդ օգտատիրոջ հաջորդ գրառումները, ավելացրեց, թե իբր այս գործում բացի այս 4 անձանցից ներկայացված են նաև այլ անձինք։ Այսինքն՝ փորձել էին իրավական գիր տալ այդ ամենին, որն իրականությանը չի համապատասխանում»։ Հիշեցնենք՝ դատարանն այսօր բավարարեց վերաքննիչ բողոքը և Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
