Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ապառիկ ողբերգություն». Տիգրան Պասկևիչյան

«Ապառիկ ողբերգություն». Տիգրան Պասկևիչյան
213
Երեքշաբթի, 09 մարտի, 2021 թ., 00:00

Գրող, հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՊԱՌԻԿ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ
Պարզ է ու հասկանալի, որ Հայաստանում իշխանափոխություն չի ստացվում։
Ամեն օրն ու ժամը, որ տասնյոթենք անցկացնում են մայրաքաղաքի հրապարակներում և փողոցներում, լրացուցիչ վստահություն է հաղորդում պարտված իշխանությանը՝ հընթացս ստորացնելով առանց այդ էլ նվաստացած ժողովրդին։
Ռազմական հեղաշրջումը կեսկատար մնաց։ Բարկ գեներալներն ու գնդապետներն՝ ահ տալուց բացի, այլ գործառույթ և տեսլական չունեցան։
Հավանաբար, արտահերթ ընտրություններ են լինելու։ Եվ, ամենայն հավանականությամբ, դա է փողոցային ընդդիմության ապառիկ ողբերգությունը»։