«Սահմանը վստահելի հսկողության տակ է». Տավուշի մարզպետ
![]() 345 Երկուշաբթի, 08 մարտի, 2021 թ., 23:20 Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի վերջին աղմկահարույց հայտարարությանը և Տավուշի սահմանների վերաբերյալ տարածվող զանազան տեղեկություններին: «Տավուշում այսօր արդեն մի փոքր կրքերը հանդարտվել են, որովհետև մենք կարողացանք տարբեր աղբյուրներով ժողովրդին հասցնել, որ այդ ամենը ստախոսություն է: Ես սա համարում եմ անբարոյականություն. սեփական քաղաքական ինքնահաստատման համար զոհել ժողովրդի հանգստությունը, խաղաղությունը: Տավուշի մարզում և մարզի սահամանային ամբողջ գոտում երեկ, այսօր իրավիճակը նույնն է, ինչը եղել է մյուս օրերին և որևէ ձևով չի տարբերվում նախորդ օրերի կամ տարիների իրավիճակից: Սահմանը վստահելի հսկողության տակ է ՀՀ ԶՈՒ կողմից: Սահմանում, բարեբախտաբար անդորր է, և մարդիկ զբաղված են իրենց առօրյա կյանքով և աշխատանքով»,- ասել է մարզպետը՝ ևս մեկ անգամ հավաստիացնելով, որ չափագրումների մասին տեղեկությունները «բացարձակ սուտ են»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
