Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Հայաստանում ժամանակ առ ժամանակ հյուրախաղերով գտնվող դավադիրը հիմա էլ «նոր իրավաբանություն» է մեզ ուսուցանում». Արփինե Հովհաննիսյան

«Հայաստանում ժամանակ առ ժամանակ հյուրախաղերով գտնվող դավադիրը հիմա էլ «նոր իրավաբանություն» է մեզ ուսուցանում». Արփինե Հովհաննիսյան
295
Չորեքշաբթի, 10 մարտի, 2021 թ., 00:50

ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արմեն Սարգսյանի բրիտանական հեքիաթներին մի՛ հավատացեք: Հայաստանում ժամանակ առ ժամանակ հյուրախաղերով գտնվող սույն դավադիրը հիմա էլ «նոր իրավաբանություն» է մեզ ուսուցանում: Ժամկետ ունեիր հրամանագրի համար՝ դիմեիր՝ այսօր: Օրենքի մասով, այո, ժամկետ չկա, բայց այդ մանևրով ՈՉ Ոքի չես խաբի, դա խնդիրը Չի լուծում:
Մարդու իրական էությունը բացահայտվում է սահմանային իրավիճակներում: Սկզբում մտածում էի՝ 2018 թվականն է այդպիսին, բայց պատերազմը շատ բան փոխեց իմ ու շատերի կյանքում: Այս մարդու էությունը ողորմելի է իր տեսակի մեջ: Նա անգամ բացահայտ կերպով վատը լինելու խիզախություն չունի: Իր ողջ կյանքում քերեց Հայաստանից այն, ինչ հնարավոր էր ու անհնար ու փոխարենը ՈՉԻՆՉ չտվեց:
Արյան, արժանապատվության ու հայրենիքի վաճառական ու ոչ մի այլ բան: Տարիքն իր հետ խորացրեց արատներն ու չբերեց անձնազոհության ու նվիրումի գեթ մեկ նշույլ:
Ապրիր՝ թե կարող ես ու արժանի ես»: