«Առանց համաժողովրդական աջակցության դա շատ դժվար կլինի»․ Սենոր Հասրաթյան
![]() 218 Չորեքշաբթի, 10 մարտի, 2021 թ., 14:15 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչպես 1994-ի մայիսի 12-ին, այնպես էլ 2016-ի ապրիլի 5-ին մենք կարողացանք հակառակորդին պարտադրել զինադադար... Սակայն, 2020-ի նոյեմբերի 9-ին ստիպված էինք ինքներս գնալ պարտադրված զինադադարի և ստորագրել մի փաստաթղթի տակ, որով կորցրինք ոչ միայն զգալի հայրենական տարածքներ, այլև մեր ազգային արժանապատվությունը: Երեք դեպքում էլ մեր դեմ կռվում էին ադրբեջանաթուրքական դաշինքն ու վարձկան գրոհայիններից կազմված տարբեր խմբավորումներ՝ զինված տվյալ ժամանակահատվածի ամենաարդիական զինատեսակներով... Առաջին երկու դեպքում մենք կարողացանք մեր կամքը պարտադրել թշնամուն, քանի որ ունեինք ռազմական ու քաղաքական իշխանությունների միջև ձևավորված ներդաշնակ և ճիշտ փոխհամակործակցված գործողությունների ծրագիր ու, որ ամենակարևորն է, մեր թիկունքն ապահովված էր ներքին թշնամու հարվածներից: Բայց, ահա երրորդ դեպքում պարտվեցինք... Պարտվեցինք, քանի որ ոչ միայն մեր աջ ձեռքը չգիտեր՝ ինչ է անում ձախ ձեռքը, այլ նաև նրա համար, որ մենք ունեինք երկու թշնամի՝ ներքին և արտաքին... Խնդիրն այն է, որ այդ խայտառակ հայտարարության ստորագրումից հետո անգամ, ոչ թե իշխանությունը, այլ Հայրենիքի ապագայով մտահոգ մեր ժողովրդի մտածող հատվածը ստիպված է երկրի պաշտպանությունը կազմակերպել արդեն ոչ թե երկու, այլ մի քանի ճակատով... |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
