Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Շատ երկիմաստ հայտարարություն է»․ Վարդան Ոսկանյան

«Շատ երկիմաստ հայտարարություն է»․ Վարդան Ոսկանյան
355
Ուրբաթ, 12 մարտի, 2021 թ., 23:45

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուսաստանի արտգործնախարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ մարտի 15-ին Բաքվի բռնապետի անցկացնելիք զորավարժությունները տարածաշրջանի կայունության և անվտանգության համար ռիսկեր չեն ստեղծում։
Խորքում շատ երկիմաստ հայտարարություն է։ Կարելի է «թարգմանել» նաև՝ «որքան ուզում եք զորավարժություն արեք, ձեր զինուժը չեզոքացնելը Ռուսաստանի համար մի բաժակ ջուր խմելու պես բան է լինելու»»։