Վազգեն Մանուկյանը՝ արտահերթ ընտրությունների մասին
![]() 259 Երկուշաբթի, 15 մարտի, 2021 թ., 16:30 «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հրապարակել է իր տեսակետը՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ «Մեր երկիրն, անցնելով խայտառակ ու աղետալի կապիտուլյացիայի միջով, այժմ կանգնած է նոր աղետի շեմին՝ անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական, համակարգային խորացող ճգնաժամ: Նման պայմաններում ի՞նչ լուծումներ են առաջարկվում երկիրն այս վիճակից հանելու համար: Որո՞նք են տարբերակները. Տարբերակ 1. Առաջարկում է Հայրենիքի փրկության շարժումը Ցույցերի և անհնազանդության գործողությունների միջոցով ձևավորել համազգային շարժում՝ պարտադրելով այս իշխանությանը հեռանալ: Ազգային ժողովի միջոցով ընտրել նոր վարչապետ, որը չի լինի իշխող ուժից, կձևավորի ժամանակավոր կառավարություն, կկայունացնի երկրում իրավիճակը և մեկ տարի անց կկազմակերպի արդար խորհրդարանական ընտրություններ՝ չմասնակցելով այդ ընտրություններին և հեռանալով իշխանությունից: Տարբերակ 2. Ցանկանում է ժողովրդի մի զգալի մասը Բանակը վերցնում է իշխանությունը՝ ձևավորելով ժամանակավոր ադմինիստրացիա, և որոշ ժամանակ անց տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ: Կամ նույնը լինում է ժողովրդական ապստամբության միջոցով: Այս տարբերակը վտանգավոր է համարվում այն պատճառաբանությամբ, որ այդ ճանապարհով ձևավորված ժամանակավոր իշխանությունն արտաքին աշխարհի կողմից կընկալվի ոչ լեգիտիմ: Կարծում եմ՝ այս դեպքում վտանգը չափազանցված է, հատկապես, որ առաջարկվում է ժամանակավոր շրջան, որից հետո տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Ներկա իրավիճակից ավելի վտանգավոր վիճակ ստեղծվել չի կարող: Այդ ժամանակահատվածում մենք կհամագործակցենք մեր բնական դաշնակիցների հետ, մեր թշնամիները կզգուշանան: Տարբերակ 3. Առաջարկվում է իշխանության կողմից (մի կողմ թողնենք, որ այդ առաջարկությունն ամենայն հավանականությամբ քաղաքական խաղ է և ոչ՝ իրականանալիք տարբերակ) Հապճեպ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ Նիկոլ Փաշինյանի օրոք (կամ ձևականորեն նրա թիմից որևէ մեկին վարչապետ նշանակելով): Այս տարբերակն ամենավտանգավորն է, որը մեծ հարված կհասցնի Հայաստանին և իր խայտառակ հետևանքներով էապես կխորացնի կապիտուլյացիայի խայտառակությանը: Այս քաոսի, պառակտման, արտաքին վտանգի ներքո ընտրությունների անցկացումն անհեթեթություն է և մեր երկիրը ոչ թե կհանի այս վիճակից, այլ ավելի կխորացնի իրավիճակը: Խնդիրը պետության գահավիժման կասեցումն է, որը պահանջում է ներկա իշխանության հեռացում: Չմոռանանք, որ Հայաստանում իշխանությունն ընտրությունների միջոցով մշտապես վերարտադրվել է: Երբեք ընդդիմությունը չի եկել իշխանության ընտրությունների միջոցով (նույնիսկ 2018 թվականի ընտրություններին, քանի որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն արդեն վարչապետ էր): Իշխանության վերարտադրման «գաղտնիքը» շատ պարզ է.
Այս ամենն ամենավատ ձևով իրականացնելու բոլոր պայմաններն այս իշխանությունների օրոք առկա են: Բայց այս ամենին ավելացել է ևս մի բան, որը նախինում չկար՝ արտաքին ուժերի միջամտությունը: Մեր պայքարն այսօր ոչ միայն այս իշխանության դեմ է, այլ ավելի շատ՝ այս իշխանությանը և դրա միջոցով նաև Հայաստանը վերահսկող հզոր արտաքին ուժերի դեմ, որոնք մեր երկրում ունեն լրտեսական լայն ցանց և ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկող քարոզչական ցանց, որն իր արդյունավետությունն արդեն ապացուցել է: Նման պայմաններում միամտություն է կարծել, որ ընդդիմադիր, հայրենքը փրկել ցանկացող ուժերն այս ընտրությունների միջոցով հաղթանակ կունենան: Պատահական չէ, որ մեր կողմից մինչև ընտրությունների անցկացումն առաջարկվում է մեկ տարի ժամկետ, որի ընթացքում պետք է նախևառաջ մեր երկիրն ազատենք լրտեսական ցանցից և արտաքին ազդեցությունից, նաև պարտադրելով ժամանակավոր կառավարության վարչապետին չմասնակցել իր օրոք կազմակերպվող ընտրություններին՝ բացառել ընտրություններում իշխանական լծակների չարաշահումը: Նիկոլ Փաշինյանի կամ նրան ձևականորեն փոխարինողի օրոք ընտրությունների անցկացումը կբերի սարսափելի հետևանքների.
Միայն այն փաստը, որ ներկա իշխանությունն է անցկացնում ընտրությունները, արդեն իսկ կնշանակի լեգիտիմացնել մեր կորուստներն ու պարտությունը: Հետևաբար ի՞նչ է պետք անել: Պետք է ամեն գնով կանխել այս իշխանության օրոք արտահերթ ընտրությունների անցկացումը: Իսկ եթե, այնուամենայնիվ, իշխանությունը գնա այդ քայլին և հայտարարի ընտրությունների մասին, ապա պետք է հեռացնել այս իշխանությանը մինչև նախընտրական գործընթացի սկիզբը»,- ասված է Վ. Մանուկյանի՝ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հաղորդագրության մեջ: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
