Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա

Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա
358
Երկուշաբթի, 15 մարտի, 2021 թ., 19:05

Մարտի 16-18-ը Հայաստանից պատվիրակություն կգործուղվի Ռուսաստան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում է ստորագրել, որը հրապարակվել է կառավարության կայքում։

Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը և Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանը։

Որոշման մեջ նշված է, որ փոխվարչապետը վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետին։